ՎՏԲ-Հայաստան Բանկն ու MasterCard ընկերությունն այսօր ազդարարել են «Ղեկին ՎՏԲ-ի հետ» ակցիայի մեկնարկի մասին` ուղղված անկանխիկ գործարքների խթանմանը: Ակցիայի «դեմքն» է դարձել «Միսս Հայաստան 2003» եւ «Վիցե Միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը, իսկ ակցիայի գլխավոր մրցանակը Peugeot 107 AT ավտոմեքենան է: ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւն ասել է, որ «Ղեկին ՎՏԲ-ի հետ» ակցիայի նպատակն է ցույց տալ սպառողներին MasterCard քարտերով Հայաստանի տարածքում եւ արտասահմանում կատարած վճարումների առավելությունները եւ աջակցել Բանկի հաճախորդների շրջանում անկանխիկ վճարումների մասնաբաժնի ավելացմանը: Ակցիային կարող են մասնակցել ՎՏԲ-Հայաստան Բանկի Cirrus/Maestro, MasterCard Standart եւ MasterCard Gold բոլոր քարտապանները՝ վճարելով ցանկացած գումարի գնումների եւ ծառայությունների դիմաց ինտերնետի միջոցով կամ երկրի տարածքում եւ արտասահմանում գտնվող առեւտրի եւ սպասարկման ցանկացած կետում 2014թ. ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 30-ը ներառյալ: Միավորները կուտակվում են քարտապանի հաշվին հետեւյալ հաշվարկով. - բանկի առեւտրի եւ սպասարկման ցանկացած կետում ամեն 1000 դրամի անկանխիկ գործարքի դիմաց քարտապանը ստանում է 2 բոնուսային միավոր; - երկրի տարածքում եւ արտասահմանում գտնվող առեւտրի եւ սպասարկման ցանկացած կետում ամեն 1000 դրամի անկանխիկ գործարքի դիմաց քարտապանը ստանում է 1 բոնուսային միավոր: Մեկ գործարքից հնարավոր է կուտակել առավելագույնը 50 միավոր: Արշավի արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկի առավելագույն միավորներ հավաքած հաճախորդները կմասնակցեն 100 արժեքավոր մրցանակների խաղարկությանը՝ 50 ավանդի հավաստագրիր «+1%» եւ 50 վարկ «-1%» արտոնյալ պայմաններով: 100 մասնակիցների միջեւ կխաղարկվի նաեւ գլխավոր մրցանակը՝ Peugeot 107 AT ավտոմեքենան: Tweet Դիտում՝ 5335