2013-ին պետական գանձարանը համալրվել է 7,6 կգ ոսկով եւ 3,9 կգ արծաթով

10.04.2014 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013-ին  թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանը 2013-ին համալրվել է 7,6 կգ ոսկով եւ 3,9 կգ արծաթով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը` ներկայացնելով պետական պահուստի համալրման վերաբերյալ հաշվետվությունը:

Մեկ այլ հարցով Դավիթ Սարգսյանը կառավարությանն առաջակել է քննության վերցնել ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մոլի խաղով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում նրա մուտքը խաղատուն արգելվի:
Քննությունից հետո կառավարությունը հանդես կգա համապատասխան առաջարկներով` նախագիծը լրամշակելու համար:

Դիտում՝ 1592

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW