Եվրասիական միությունում միասնական արժույթի ներդրում չի նախատեսվում

09.04.2014 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական արժույթի ներդրման հարց չի քննարկվում, այն նաեւ ներառված չէ պայմանագրի նախագծում:

Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին ասել է Ղազախստանի առաջին փոխվարչապետ Բահինջան Սագինտաեւը:

«Որտեղի՞ց են գալիս այդ շշուկները` ես չգիտեմ: Ոչ մի միասնական արժույթ չի լինելու: Թենգեն մնալու է», - ասել է նա:

Մեդիամաքս-ը նշում է, որ Հայաստանում որոշ քաղաքական գործիչներ եւ ԶԼՄ-ներ ժամանակ առ ժամանակ տեսակետ են արտահայտում, թե Հայաստանի Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանը միանալու դեպքում երկիրը կարող է ստիպված լինել հրաժարվել ազգային արժույթից:

Դիտում՝ 5263

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW