ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը միացել է TANDEM Transfer համակարգին՝ առաջարկելով բանկի հաճախորդներին առանց հաշվի բացման դրամական միջոցների ուղարկման եւ ստացման եւս մեկ հնարավորություն: Ինչպես հայտնել են բանկում, TANDEM Transfer համակարգի միջոցով հաճախորդները կարող են բանկի կենտրոնական գրասենյակում եւ ցանկացած մասնաճյուղում ստանալ եւ իրականացնել դրամական միջոցների փոխանցումներ դեպի մերձավոր արտասահման, ինչպես նաեւ փոխանցումներ իրականացնել Հայաստանի տարածքում: TANDEM Transfer համակարգով փոխանցված գումարը կարելի է ստանալ նաեւ գործող քարտերի միջոցով կամ ձեռք բերելով անվճար ACBA TRANSFER հատուկ քարտ` առանց բանկ այցելելու՝ զանգահարելով 31 88 88 հեռախոսահամարով:Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, նշել ստացողի անուն, ազգանունը, երկիրը, քաղաքը եւ բանկը,Հայաստանի տարածքում փոխանցումներ իրականացնելիս անհրաժեշտ են նաեւ ստացողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները:Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ եւ փոխանցման կոդը:TANDEM Transfer փոխանցման համակարգի պայմաններն են.- վճարումներն ու փոխանցումներն իրականացվում են դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով եւ ՌԴ ռուբլով,- գումարը ստացողին հասանելի է ընդամենը 5-10 րոպեի ընթացքում:- մեկ փոխանցման համար թույլատրելի առավելագույն գումարը կազմում է 350 000 ռուսական ռուբլի, 10 000 ԱՄՆ դոլար կամ եվրո կամ 4 000 000 ՀՀ դրամ:- միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 0.8-2,5%` կախված փոխանցման արժույթից եւ ուղղությունից: Tweet Դիտում՝ 2073