Կոնվերս Բանկը գործարկել է նոր ծառայություն Տրանսֆեր քարտի համար

01.04.2014 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկը գործարկել է նոր ծառայություն, որի շրջանակներում արագ դրամական փոխանցումների համակարգերից օգտվող հաճախորդները կարող են ստանալ գումարը առանց բանկ այցելելու՝ օգտվելով Տրանսֆեր քարտի հնարավորություններից:

Ինչպես հայտնել են բանկում, այսուհետ Converse Transfer, Avers, Unistream, Anelik, Moneygram, Interexpress, Tandem համակարգերով փոխանցվող գումարը կարելի է ստանալ անմիջապես քարտային հաշվին:

Տրանսֆեր քարտի քարտապանները գումարը կարող են ստանալ  մեկ հեռախոսազանգով:  Զանգահարելով (010) 511 292 համարով` անհրաժեշտ է  բանկի աշխատակցին  հայտնել ստույգ տվյալներ՝ ծածկագիրը, անունը, ազգանունն ու հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան եւ համարը, ինչպես նաեւ փոխանցման կոդը: Դրանից հետո գումարը կփոխանցվի Տրանսֆեր քարտային հաշվի վրա:

Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղում հնարավորություն է ընձեռվում Տրանսֆեր քարտից գումարը փոխանցել այլ հաշվեհամարներին: Քարտի գումարը կարելի է կանխիկացնել ցանկացած բանկոմատում:

ՀՀ դրամով Տրանսֆեր քարտերի համար սահմանված է դրական մնացորդի համար  տարեկան 3% տոկոսադրույք:

Տրանսֆեր քարտի քարտապանները կմասնակցեն  նաեւ Կոնվերս Բանկի բոլոր բոնուսային ծրագրերին՝ Կոնվերս միավորներ, Cash-back եւ զեղչեր:

Տրանսֆեր քարտ ստանալու համար անհրաժեշտ է  Կոնվերս Բանկ ներկայացնել անձնագիր կամ նույնականացման քարտ, հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք եւ տեղում լրացնել դիմումը:

Քարտը տրամադրվում է 3 տարի ժամկետով: Visa Electron-ի դեպքում միանվագ վճարը կազմում է 2000 դրամ, իսկ ArCa քարտը՝ անվճար է:

Դիտում՝ 2550
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai