Ռուսաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է տոկոսադրույքը մինչեւ 18%

26.07.2024 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ /
Ռուսաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է տոկոսադրույքը մինչեւ 18%:

2023 թվականի դեկտեմբերից տոկոսադրույքը պահպանվում էր 16 %-ի վրա։

Կենտրոնական բանկը տոկոսադրույքի բարձրացումը բացատրել է գնաճի նվազեցման անհրաժեշտությամբ։

«Գնաճն արագացել է եւ զգալիորեն գերազանցում է Ռուսաստանի Բանկի ապրիլյան կանխատեսումը։ Ներքին պահանջարկի աճը շարունակում է զգալիորեն գերազանցել ապրանքների եւ ծառայությունների առաջարկի ընդլայնման հնարավորությունները»,- ասվում է զեկույցում։

ՌԴ Կենտրոնական բանկը հավելել է, որ գնաճը նպատակին վերադարձնելու համար անհրաժեշտ են «էականորեն ավելի խստացված դրամավարկային պայմաններ, քան ենթադրվում էր նախկինում»։
Դիտում՝ 6330

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW