Մեծ Բրիտանիայի նեոբանկերի եւ ավանդական բանկերի մրցավազքը թեժանում է

26.07.2024 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
SplitMetrics-ի վերջին հետազոտության համաձայն, Մեծ Բրիտանիայի նեոբանկերի եւ ավանդական բանկերի մրցավազքը թեժանում է:

Արդեն 2025 թվականի առաջին եռամսյակում նեոբանկերը կարող են շրջանցել ավանդական բանկերին Android հավելվածների ներբեռնման քանակով:

2024 թվականի առաջին կիսամյակում Մեծ Բրիտանիայի նեոբանկերը ներգրավել են 9,5 միլիոն նոր Android օգտատերեր՝ ավանդական բանկերի կողմից ներգրավված 4 միլիոն նոր օգտատերերի համեմատ։ Ներկայում տարբերությունը կազմում է ընդամենը 6 միլիոն օգտատեր՝ հօգուտ ավանդական բանկերի։

Բրիտանական ֆինտեխներին բաժին է ընկել Եվրոպայում 2024 թվականի առաջին կիսամյակում Android բջջային բանկային հավելվածների ներբեռնումների 50%-ը:

Առաջատարը Revolut-ն է, որն 7,9 միլիոն նոր օգտատեր է ունեցել 2024 թվականի առաջին կիսամյակում։ Աճի տպավորիչ ցուցանիշներ են ցուցադրել նաեւ
Santander Spain-ը, Monzo-ն, Credit Agricole-ը եւ Lloyds-ը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 12217
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW