2024 թվականի հուլիսի 9-ին Ինգո ապահովագրական ընկերությունը մի հարկի տակ էր հավաքել Հայաստանի բանկերի, Բանկերի միության, Կենտրոնական բանկի ղեկավար կազմին՝ ներկայացնելու երկար սպասված աշխատանքի կորստից ապահովագրության պրոդուկտը։ Շարունակելով նորարարությունների քաղաքականությունը՝ Ինգո-ն ապահովելու է հաճախորդների ֆինանսական կայունությունն ու վստահությունն ապագայի նկատմամբ՝ անգամ աշխատանքի կորստի դեպքում:Ապահովագրությունը տարածվում է աշխատանքի կորստի տարբեր պատճառների վրա՝ գործատուի լուծարում, աշխատակցի կրճատում, աշխատանքի էական պայմանների փոփոխություն։ Պրոդուկտի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն գործում է անգամ կողմերի համաձայնությամբ պայմանագրի դադարեցման դեպքում:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանկային ապահովագրությունը Ինգո-ի զարգացման ռազմավարական ուղղություններից է, պրոդուկտը սկզբնական շրջանում վաճառվելու է բանկերի միջոցով՝ այն հասանելի դարձնելով ավելի լայն լսարանի եւ թույլ տալով ինտեգրել գործող բանկային ծառայություններին: Ինգո-ն ապահովում է աշխատանքի կորստից հետո գործող վարկային պարտավորությունների ամսական վճարների մարումը եւ կորցրած ամսական աշխատավարձի ստացումը։ Պրոդուկտի պայմանները ճկուն են՝ հաճախորդին հնարավորինս ամբողջական աջակցություն տրամադրելու համար։ Ինգո-ի գործադիր տնօրեն Ռաֆիկ Սուվարյանը նշում է․ «Մեր նոր պրոդուկտը համապատասխանում է այսօրվա աշխատաշուկայի մարտահրավերներին եւ իրական օգնություն է տրամադրելու նրանց, ովքեր ժամանակավոր դժվարությունների են բախվում: Աշխատանքի կորստից ապահովագրության նոր պրոդուկտը կարեւոր քայլ է ապահովագրական նոր մշակույթ ստեղծելու ուղղությամբ՝ միտված յուրաքանչյուր աշխատողի պաշտպանությանը եւ աջակցությանը»:Աշխատանքի կորստից ապահովագրության պրոդուկտը շուտով հնարավոր կլինի ձեռք բերել Հայաստանի խոշոր բանկերի միջոցով։Իսկ ընկերությունը, հավատարիմ մնալով իր տեսլականին, խոստանում է տարին առնվազն մեկ անգամ հանդես գալ շուկայում նորարար բանկային պրոդուկտով։ Tweet Դիտում՝ 27020