300 բնակարան հատուկ գնով․ բացառիկ առաջարկ՝ ՄԼ Մայնինգից եւ Ամիօ Բանկից

26.07.2024 | 17:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՄԼ Մայնինգ #Ամիօ Բանկ
Առնո Բաբաջանյան 42/5 հասցեում տեղի է ունեցել «Նոր Երեւան» համալիրի 3-րդ բլոկի հիմնարկեքի արարողությունը:

Ամիօ բանկն ու ՄԼ Մայնինգ ընկերությունը կնքել են համագործակցության հուշագիր՝ ազդարարելով «Նոր Երեւան» համալիրում բնակարան ձեռք բերելու վիճակահանության 2-րդ փուլի մեկնարկը:

«Նախագծի մտահղացումն առաջացել է դեռեւս 2021 թվականին, որի հիմքում ընկած է եղել բարձրակարգ նյութերով բարձրորակ շինարարությունը եւ նրբաճաշակ նախագիծը: Շնորհավորում եմ բոլորիս, հատկապես շահառուներին՝ մեր 3-րդ բլոկի հիմնարկեքի առթիվ»,- ասել է ՄԼ Մայնինգի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարգարյանը:

«Ամիօ կոչվելու հենց առաջին օրվանից մենք փորձում ենք մեր հաճախորդներին ներկայացնել շուկայի լավագույն առաջարկներն ու հնարավորությունները: Այս համագործակցությունը մեզ համար շատ կարեւոր է, այն թույլ կտա մեր հաճախորդներին զգալ իրենց բացառիկ եւ կնքել շահավետ գործարքներ»,- ասել է Ամիօ բանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Սոֆյա Մաճկալյանը:

Ընկերությունների կողմից ստորագրված հուշագրի շրջանակում 300 բնակարան հնարավոր կլինի ձեռք բերել 1քմ 389 հազար դրամով:

Բանկից հայտնել են, որ նախագծի շահառու կարող են դառնալ բոլոր հանրային ծառայողները, առողջապահության, կրթության, հանրային ծառայությունների, հանքարդյունաբերության ոլորտի աշխատակիցները եւ Ամիօ բանկի հաճախորդները՝ անկախ վերոնշյալ պայմաններից:

Նախագծի մասնակցության հայտը կարող եք լրացնել noryerevan.com:
 
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 5143

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW