2024թ․ 2-րդ եռամսայակում բանկային համակարգի կողմից պետական բյուջե վճարված հարկերը նվազել են

26.07.2024 | 14:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#բանկային համակարգ #խոշոր հարկատու
Հայաստանի 18 առեւտրային բանկերն ընդգրկվել են 2024թ. հունվար-հունիս ամիսների ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 82.51 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 93.14 մլրդ դրամի փոխարեն (անկում՝ 11.4%):

2024թ. երկրորդ եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 17.52 մլրդ դրամի հարկ:

Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 11.8%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 6-րդն է:

Ակբա Բանկը՝ 8.66 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2023թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 8.91 մլրդ դրամ): Վերջինի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ նվազել են 2.7%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 13-րդն է:

Նրան հաջորդում են Ինեկոբանկը՝ 8.15 մլրդ դրամ (15-րդ տեղ, աճ՝ 10.9%), Արդշինբանկը՝ 5.93 մլրդ դրամ հարկերի ծավալով (21-րդ տեղ, անկում՝ 68.6%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Յունիբանկը՝ 2024թ. երկրորդ եռամսյակում պետբյուջե վճարելով 5.5 մլրդ դրամ հարկ (24-րդ տեղ, աճ՝ 146.5%)։

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.

Կոնվերս Բանկը՝ 5.25 մլրդ դրամ (27-րդ տեղ, անկում՝ 3%),
IDBank-ը՝ 4.33 մլրդ դրամ (31-րդ տեղ, անկում ՝ 5.3%),
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 3.9 մլրդ դրամ (35-րդ տեղ, անկում ՝ 0.3%),
Արարատբանկը՝ 3.7 մլրդ դրամ (40-րդ տեղ, անկում ՝ 6.1%),
Evocabank-ը՝ 3.63 մլրդ դրամ (42-րդ տեղ, անկում ՝ 44%)
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 3.43 մլրդ դրամ (46-րդ տեղ, աճ՝ 60․3%),
Հայէկոնոմբանկը՝ 3.21 մլրդ դրամ (47-րդ տեղ, աճ՝ 24.7%),
Ֆասթ Բանկը՝ 2.76 մլրդ դրամ (56-րդ տեղ, աճ ՝ 20%),
Ամիօ Բանկը՝ 2.25 մլրդ դրամ (73-րդ տեղ, աճ ՝ 66․3%),
Արմսվիսբանկը՝ 1․55 մլրդ դրամ (103-րդ տեղ, անկում ՝ 17.6%)
Մելլաթ Բանկը՝ 1.24 մլրդ դրամ (126-րդ տեղ, աճ՝ 54․4%),
Արցախ Բանկը՝ 0.92 մլրդ դրամ (166-րդ տեղ, նախորդ տարի ցանկում ներառված չի եղել)
Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0.57 մլրդ դրամ (271-րդ տեղ, աճ՝ 15.1%)։

Աննա Այվազյան
Դիտում՝ 1710
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW