Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

26.07.2024 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Օլիմպիական խաղեր #Visa #Յունիբանկ
Յունիբանկն առաջարկում է Փարիզի Օլիմպիական խաղերին նվիրված հատուկ դիզայնով Visa Classic եւ Visa Gold քարտեր:

Յունիբանկի բազմարժութային քարտերը հնարավորություն են տալիս գործարքներ կատարել դրամով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով: Քարտապանը Յունիբանկի մոբայլ հավելվածում կարող է հեշտությամբ փոխարկել միջոցները հաշիվների միջեւ եւ արտասահմանում կատարվող գնումների դիմաց վճարումները կատարել համապատասխան արժույթով: Դա հատկապես հարմար է այն հաճախորդներին, ովքեր հաճախ են գնումներ կատարում արտասահմանյան ինտերնետ-խանութներից, ճանապարհորդում կամ գործուղումների են մեկնում:

Յունիբանկի Visa քարտապանների համար հասանելի են նաեւ Apple Pay եւ Google Pay վճարումները, ինչպես նաեւ դրամական փոխանցումներն արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին՝ Visa Direct-ի միջոցով: Քարտից քարտ փոխանցումները կարելի կատարել աշխարհի ավելի քան 60 երկիր՝ UNIMobile հավելվածում:

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով քարտերի թողարկումը համահունչ է Յունիբանկի՝ սպորտի եւ առողջ ապրելակերպի հանրայնացմանն ուղղված ծրագրին:

Յունիբանկն ու Visa-ին համատեղ արշավի ընթացքում խաղարկել են դրամական մրցանակներ, Օլիմպիական խաղերի հուշանվերներ, ինչպես նաեւ ուղեւորություններ Փարիզ:

Քարտապանների հարմարավետության համար Յունիբանկում գործում է շուրջօրյա սպասարկման ծառայություն՝ +374 10 555 385; +374 55 025 385 WhatsApp/Viber.

Դիտում՝ 6447
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW