Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից

26.07.2024 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Քաղվածք #տեղեկանք #IDBank
IDBank-ի քաղվածքների եւ տեղեկանքների համար բանկ գնալու կարիք այլեւս չկա։ Կարելի է պատվիրել բոլոր անհրաժեշտ քաղվածքները կամ տեղեկանքները idbank.am կայքից։

Բանկից հայտնել են, որ մինչեւ օգոստոսի 31-ը կայքի միջոցով քաղվածքը եւ տեղեկանքը պատվիրելիս դրանք հնարավոր է ստանալ անվճար։

Նշվում է, որ կայքով պատվիրած քաղվածքները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային տարբերակով, իսկ տեղեկանքը առցանց պատվիրելուց հետո հնարավոր է ընտրել հարմար օրը եւ վերցնել այն Ձեր կողմից նշված մասնաճյուղից։

Տեխնիկական նոր հնարավորության բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով բանկի պաշտոնական կայք եւ «Առցանց դիմումներ» բաժնից ընտրել՝ պատվիրել տեղեկանք կամ քաղվածք։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 10362
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW