Անելիք Բանկն առաջարկում է նոր ձեռնարկատիրական վարկատեսակ

01.04.2014 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկն իր «Պարզ-Արագ» վարկատեսակների շրջանակներում փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման համար առաջարկում է նոր ձեռնարկատիրական վարկատեսակ:

«Պարզ-Արագ» ձեռնարկատիրական վարկատեսակը տրամադրվում են անշարժ գույքի եւ ոսկու գրավադրմամբ:

Անշարժ գույքի գրավադրման դեպքում վարկառուն հնարավորություն ունի ստանալ մինչեւ $ 50 000 վարկ` առավելագույնը 7 տարի մարման ժամկետով, տարեկան սկսած 12% տոկոսադրույքից: Ոսկու գրավադրմամբ տրամադրվող վարկերի սահմանաչափը եւս կարող է լինել մինչեւ $50 000, իսկ տոկոսադրույքը` 13%:

Բանկը փոքր եւ միջին ձեռնարկատերերին հնարավորություն է ընձեռում ստանալ վարկեր նաեւ երաշխավորությամբ` մինչեւ $5000, 3 տարի մարման ժամկետով եւ տարեկան սկսած 16% տոկոսադրույքից:

«Կարծում եմ,  մեզ հաջողվել է մշակել վարկի տրամադրման այնպիսի պայմաններ, որոնց շնորհիվ  փոքր եւ միջին ձեռնարկատիրական ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կունենան առավել մատչելի տարբերակով օգտվել մեր ֆինանսական միջոցներից` զարգացնելով իրենց բիզնեսը», - ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի առաջին տեղակալ Կարեն Ջանինյանը:

Դիտում՝ 1641
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW