ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր Սահմանադրական դատարանի նախագահին եւ անդամներին խնդրել է ոչ իրավաչափ գնահատել Կենտրոնական բանկի, Կառավարության եւ պետական կառավարման այլ մարմինների կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի` 2014-ի հունվարի 24-ի որոշման կատարման ընթացքում դրսեւորված վարքագիծը:«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածների սահմանադրականությունը վիճարկող կողմի ներկայացուցիչը ՍԴ անդամներին խնդրել է նաեւ խախտված իրավունքների պաշտպանության կառուցակարգերի կիրառմամբ լուծել այն գործատուների եւ աշխատակիցների խախտված իրավունքները վերականգնելու հարցը, ովքեր իրենց կամքից անկախ, մինչեւ վերոնշյալ գործի քննության ավարտը, հարկադրված կատարել են պարտադիր կուտակային վճարների հաշվարկն ու պահումը, ինչպես նաեւ սահմանել այն անձանց իրավունքը, ովքեր չեն կատարել փոխանցումներ: Tweet Դիտում՝ 1795