Երեւանի կոնյակի գործարանը կմիանա «Մոլորակի ժամ» ակցիային

28.03.2014 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) կմիանա «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիային` մարտի 29-ին, ժամը` 20:30-ից 21:30-ը դադարեցնելով իր ֆասադային շենքի արտաքին լուսավորությունը:

Ինչպես հայտնել են ԵԿԳ-ի հասարակայնության հետ կապերի բաժնում, ընկերությունը կմիանա այս խորհրդանշական նախաձեռնությանը ի նշան բնապահպանական արժեքների պահպանմանն ուղղած գործելակերպի արմատականացմանը: Ընկերությունը, ձեռնարկելով մի շարք միջոցառումներ, այս տարի արձանագրել է էլեկտրաէներգիայի 17% խնայողություն միավոր արտադրանքի վրա:    

2003 թ-ից ընկերությունում գործում է «Որակ, Անվտանգություն, Շրջակա միջավայր»  համակարգը, որը կարգավորում եւ ապահովում է շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ռազմավարության իրագործումը:  

Մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը հանդիսացող Երեւանի կոնյակի գործարանի ֆասադային կառույցում այժմ տեղակայաված է ընկերության հնացման արտադրամասերից մեկը, ինչպես նաեւ պատմատուրիստական համալիրը` «Արարատ այցելուների կենտրոնը»:

Բլրի վրա խորհրդավորությամբ վեր խոյացող այս տուֆակերտ շենքը կառուցվել է XX դարի 40-50-ական թվականներին ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի կողմից:

Դիտում՝ 4571
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW