Պրոմեթեյ Բանկը միացել է «Մոլորակի ժամ» ակցիային

28.03.2014 | 13:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պրոմեթեյ Բանկը Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ այլ կառույցների հետ միասին միացել է «Մոլորակի ժամ» ակցիային:

Ակցիայի շրջանակներում մարտի 29-ին, ժամը 20:30-ից մինչեւ 21:30-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում կանջատվի շենքերի եւ խորհրդանիշ հանդիսացող օբյեկտների արտաքին, ինչպես նաեւ փողոցային լուսավորությունը:

Ինչպես հաղորդում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Հայաստան), Հայաստանն արդեն վեցերորդ տարին է` միանում է համաշխարհային ակցիային: Երեւանից բացի, միջոցառմանը կմասնակցեն նաեւ Գյումրին, Կապանը, Վանաձորը, Եղեգնաձորը, Մասիսը, Դիլիջանը:

Ակցիայի նպատակն է հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին եւ այլ շահագրգիռ կողմերին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ հանուն մոլորակի կենսական պայմանների եւ ռեսուրսների պահպանման:

Այս տարի «Մոլորակի ժամ»-ին մասնակցելու են աշխարհի ավելի քան 154 պետություններ:

Դիտում՝ 2041

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW