ՀԲ-ն $21.2 մլն կուղղի սոցապ ոլորտի բարելավմանը
25.03.2014 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանում Սոցիալական ապահովության ոլորտի կառավարման 2-րդ ծրագրի համար (ՍՊԱԾ) $21.2 մլն-ի վարկը:
Ծրագիրն օժանդակելու է ՀՀ կառավարությանը սոցիալական ապահովության ծառայությունների տրամադրման բարելավմանը եւ սոցիալական պաշտպանության նպաստներ ու ծառայություններ մատուցող կառույցների վերլուծական, մշտադիտարկման եւ գնահատման գործառույթների հզորացմանը:
«Հայաստանը նախապատվությունը տվել է կենսաթոշակների, սոցիալական աջակցության, զբաղվածության եւ հաշմանդամության հավաստագրման գծով պատասխանատու չորս գործակալությունների գործառութային միասնականացման տարբերակին: Առաջին ՍՊԱԾ-ի շրջանակներում երկրի 19 բնակավայրերում իրականացվել է այդ ծառայությունները տրամադրող գործակալությունների համախմբումը ժամանակակից տեխնիկապես հագեցված, ինտեգրացված կառավարման տեղեկատվական համակարգով և անհատական գործերի կառավարման նոր ընթացակարգերով ապահովված ընդհանուր աշխատանքային տարածքներում»,- նշված է ՀԲ-ի հաղորդագրության մեջ:
Նոր ծրագրի ներքո մոդելը կիրականացվի եւս 37 համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում:
Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է $25.5 մլն, որից $4.3 միլիոնը համաֆինանսավորման կարգով կտրամադրի Հայաստանի կառավարությունը:
Համաշխարհային բանկի 21.2 միլիոն դոլարի վարկը կհատկացվի ՄԶԸ-ի ստանդարտ պայմաններով՝ տարեկան 1.25% ֆիքսված տոկոսադրույքով, 25 տարվա մարման եւ 5 տարվա արտոնյալ ժամկետով:
Վերջին լուրեր
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: