Իրանը Հայաստանին $ 2 մլն կտրամադրի ՝ Մեղրիի եւ Ագարակի գազի բաշխման ցանցի կառուցման համար

19.03.2014 | 13:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Իրանը Հայաստանին կտրամադրի 2 $մլն դրամաշնորհ՝ Մեղրի եւ Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման համար:

Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը այս ծրագիրը 2014թ. պետբյուջե ներառելու նպատակով փոփոխություններ եւ լրացումներ է կատարել պետբյուջեում:

Հայաստանի եւ Իրանի կառավարությունները դեռեւս 2011թ. դեկտեմբերին ստորագրել էին Իրանի կողմից Հայաստանին զարգացման օժանդակություն տրամադրելու փոխըմբռնման հուշագիր:

Հուշագրի համաձայն, հայկական կողմն ստանձնել է ապրանքի մատակարարման, ծառայությունների մատուցման եւ ապրանքի ներմուծման գործարքներից գանձվող հարկի մաքսատուրքի եւ պարտադիր վճարի հետ կապված ծախսերը:

Արդեն ավարտվել է նախագծման աշխատանքը, որի հիման վրա ճշտվել են ներմուծվող ապրանքի ցանկն ու քանակը, ինչպես նաեւ աշխատանքի ծավալը:

Որոշման նախագծի մշակմանը մասնակցել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմն ու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

Դիտում՝ 4459
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW