Մարտի 21-ին Երեւանում հանդիպում տեղի կունենա ռուսաստանյան հայտնի ձեռնարկատեր եւ վենչուրային ներդրող Սերգեյ Բելոուսովի հետ: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, հանդիպումը կկայանա «Այբ» դպրոցում ժամը 11:30-ին: Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այս հղումով: Սերգեյ Բելոուսովը Acronis ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է, Runa Capital-ի ավագ գործընկերը, Phystech Ventures-ի խորհրդականն ու վենչուրային գործընկերը, Parallels-ի տնօրենների խորհրդի նախագահը: Հանդիպումը բաղկացած կլինի երկու մասից` Սերգեյ Բելոուսովի «Smart Money for Smart Start-ups»-ի շնորհանդեսից եւ Granatus Ventures-ի կողմից ընտրված հայաստանյան ընկերությունների ստարտափ-գաղափարների շնորհանդեսից: Իր ելույթում Սերգեյ Բելոուսովը կանդրադառնա հետեւյալ թեմաներին. - Ինչի՞ համար է գլոբալ հավակնություններով ստարտափներին հարկավոր ներդրող, եւ ինչպե՞ս ճիշտ ընտրություն կատարել; - Runa Capital ընկերության ներկայացում. գործընկերներ,փորձագետներ, թիմ; - Գաղափարից դեպի բիզնես: Ինչպե՞ս է Runa Capital-ը ձեռնարկատերերին օգնում իրական ընկերություններ ստեղծել; - Պորտֆելային ընկերությունների հաջող օրինակները: Tweet Դիտում՝ 9346