2013 թ-ի վերջի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում աշխատում էր թվով 487 աշխատակից, որոնցից 215-ը՝ գլխամասային գրասենյակում եւ 272-ը` մասնաճյուղերում: Անձնակազմի թվաքանակը 2013-ին աճել է 6,5%-ով: Ինչպես հայտնել են բանկում, 2013 թ-ին Առէկսիմբանկի կադրային քաղաքականությունն ուղղված է եղել անձնակազմի մասնագիտական մակարդակի բարձրացմանն ու արդյունավետ աշխատանքի համար բարենպաստ պայմանների ապահովմանը:Մասնավորապես, անցած տարվա ընթացքում բանկը պարբերաբար կազմակերպել է սեմինարներ` ուղղված աշխատակիցների վերապատրաստմանն ու որակավորման բարձրացմանը: Արտաքին կազմակերպություններում անցկացված վերապատրաստումների թիվը կազմել է 108, որից 96-ը` Հայաստանում, մնացածը` արտերկրում:Անձնակազմի ամենամյա կանոնավոր գնահատման արդյունքներով, հաշվետու ժամանակահատվածում 20 աշխատակից ստացել է պաշտոնի առաջխաղացում, 119 աշխատակից` դրույքաչափի բարձրացում: Հատուկ ուշադրույթյուն է դարձվել բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների վերապատրաստմանը` ISO 9001:2008 Որակի կառավարման համակարգի միջազգային ստանդարտներին համապատասխան, ինչպես նաեւ բանկի բոլոր մասնաճյուղերի աշխատակիցների վերապատրաստմանը` ISO 27001:2005 Տեղեկատվական անվտանգության ստանդարտներին համապատասխան: Բացի այդ, ստորաբաժանումների ղեկավարների եւ առաջատար մասնագետների կողմից անցկացվել է 18 կենտրոնացված սեմինար` նվիրված բանկում գործող ներքին կանոնակարգերին ու ընթացակարգերին: Յուրաքանչյուր աշխատակցի համար մշակվել են զարգացման անհատական ծրագրեր, որոնք ներառում են 2014 թ-ի համար առաջադրված նպատակներն ու խնդիրները: Tweet Դիտում՝ 3054