JTI-ի հայաստանյան գրասենակը լավագույններից է անձնակազմի կառավարման ոլորտում

12.03.2014 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լոնդոնում երեկ կայացած մրցանակաբաշխության ընթացքում Japan Tobacco International (JTI) ընկերությունը ստացել է «Լավագույն գործատու» մրցանակը:  JTI-ի 25 գրասենյակներ Եվրոպայում եւ դրանից դուրս Լավագույն գործատուների ինստիտուտի կողմից հավաստագրվել են անձնակազմի կառավարման ոլորտում ցուցաբերված գերազանց մոտեցման համար:

JTI-ի 25 գրասենյակների թվում են  Հայաստանում, Ավստրիայում, Ադրբեջանում, Բելգիայում, Բուլղարիայում, Չեխիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Վրաստանում, Գերմանիայում, Հունաստանում, Հունգարիայում, Իտալիայում, Ղազախստանում, Լիտվայում, Մոլդովայում, Հոլանդիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Թայվանում, Ուկրաինայում եւ Միացյալ Թագավորությունում գործող գրասենյակները:

Հետազոտության արդյունքները հաստատվել են Գրանթ Թորնթոն ընկերության կողմից իրականացված անկախ աուդիտի արդյունքներով:

JTI-ի անձնակազմի կառավարման ավագ փոխնախագահ Յուրգ Շափեյի փոխանցմամբ, ընկերության հավաստագրված գրասենյակների քանակը նախորդ տարվա համեմատ այս տարի կրկնապատկվել է:

«Մենք հպարտ ենք նման քանակի գրասենյակների լավագույնների շարքում ճանաչվելու համար: Սա արդյունքն է ամբողջ աշխարհում մեր անձնակազմի կառավարման ղեկավարների շարունակական ջանքերի, որոնք թույլ են տալիս հաջողությամբ ներգրավել, պահպանել մեր աշխատակիցներին եւ պահպանել նրանց հետաքրքրվածությունը եւ շահագրգռությունը»,- նշել  է նա:

«Տաղանդների կառավարումը, մասնավորապես՝ “ճիշտ մարդիկ ճիշտ պաշտոններում” գաղափարը հիմնարար է մեր ռազմավարության համար: Աշխատանքի ընդունման, վերապատրաստման եւ զարգացման, ինչպես նաեւ  իրավահաջորդի պլանավորման գործընացներում մենք կիրառում ենք ամենաբարձր չափանիշները: Վերջին տարիների ընթացքում մենք զգալի ռեսուրսներ ենք ներդրել, որպեսզի ապահովենք անձնակազմի կառավարման գործառույթների հետեւողականությունն ու թափանցիկությունը: Մեր աշխատակիցները գտնվում են այս մոտեցման կենտրոնում, որին աջակցում է առանձնացված, անհատականացված առցանց հարթակը, որը ծառայում է որպես կարիերայի եւ թիմի կառավարման արդյունավետ գործիք», - ավելացրել է Յուրգ Շափեյը:

Իր հերթին, JTI -ի նորանշանակ նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Թոմաս ՄքՔոյն ասել է, որ անձնակազմի կառավարման ռազմավարությունները զգալիորեն ազդում են կազմակերպության ներսում մարդկանց ինքնազգացողության վրա, թե ինչ եւ ինչպես են նրանք անում: Այն ազդում է աշխատակիցների կողմից ընկերության առաքելությանը եւ նպատակներին հասնելու նպատակասլացության եւ ոգեւորության մակարդակի վրա:

«Մեր աշխատակիցները մեր դեսպաններն են: Նրանք են ստեղծում JTI –ի՝ որպես ցանկալի գործատուի հեղինակությունը: Լավագույն  գործատուների հավաստագրումը հարգանքի տուրք է նրանց նվիրվածությանն եւ քրտնաջան աշխատանքին»,- եզրակացրել է Թոմաս ՄաքՔոյը:

Japan Tobacco, Inc.-ը աշխարհի խոշորագույն ծխախոտային ընկերություններից մեկն է: JTI ընկերությունը Japan Tobacco, Inc.-ի միջազգային ստորաբաժանումն է եւ Հայաստանի սպառողներին հայտնի է իր «Winston», «Camel», «LD», «Sobranie» եւ «Monte-Carlo» ապրանքանիշերով:


Դիտում՝ 2050
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW