«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի հայտարարությունը տարածք ձեռք բերելու մասին

10.03.2014 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ /

                        "ՓՄՁ ներդրումներ" ունիվերսալ վարկային կազմակերպություն
                                                                                             փակ բաժնետիրական ընկերություն


"ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունավետ կազմակերպման և բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կազմակերպությունը նախատեսում է քաղաք Երևանում ձեռք բերել իր գործունեության տեսակին բնորոշ և գործող իրավական ակտերի պահանջներին բավարարող գրասենյակային տարածք` մինչև 500 (± 50) ք/մ մակերեսով: Ցանկալի է որպեսզի տարածքը գտնվի Կենտրոն կամ Արաբկիր համայնքների վարչական տարածքների բանուկ մասերում:

Քննարկման ենթակա են ինչպես վերանորոգված, այնպես էլ ընդհանուր կառուցապատումն ավարտած տարածքների վերաբերյալ առաջարկները:

Ձեր առաջարկները կարող եք ուղարկել մինչև 2014 թվականի մարտի 15-ը info@smeinvest.am էլ. հասցեին:

Դիտում՝ 901

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW