Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, 2014թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.2% գնանկում:Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչի եւ ծխախոտի) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.3%-ով: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գները նվազել են 1.5-0.1%-ով: Գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Երեւանում եւ Հրազդանում: 2014թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.2% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի`8.2%, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբի` 7.7% գնանկումը: Նույն ժամանակահատվածում կարագի եւ մարգարինի գները նվազել են համապատասխանաբար 1.4% եւ 0.7%-ով:Մսամթերքի ապրանքախմբում 2014թ. փետրվարին 2013թ. փետրվարի համեմատ գրանցվել է 0.7%, իսկ 2014թ. հունվարի համեմատ`1.6% գնանկում: Ձվի միջին գինը 2014թ. փետրվարին 2013թ. փետրվարի համեմատ աճել է 15.6%-ով, իսկ 2014թ. հունվարի համեմատ գրանցվել է 0.7% գնանկում: 2014թ. փետրվարին 2013թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է կաթնամթերքի` 9.8%, 2014թ. հունվարի համեմատ`1.0% գնաճ: Ոգելից խմիչքի եւ ծխախոտի ապրանքախմբում 2014թ. փետրվարին 2013թ. փետրվարի համեմատ գրանցվել է 7.1%, իսկ 2014թ. հունվարի համեմատ`1.8% գնաճ:2014թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հրուշակեղենի`0.7%, շաքարավազի՝ 0.5%, հացամթերքի` 0.4%, ձկնամթերքի` 0.3%, այլ մթերքի` 0.3%, ոչ ոգելից խմիչքի` 0.2% գնանկում: Նույն ժամանակահատվածում գրանցվել է սուրճի, թեյի եւ կակաոյի` 0.1% գնաճ:Ոչ պարենային ապրանքների շուկայում 2014թ. փետրվարին հունվարի համեմատ գրանցվել է 0.3% գնանկում, նույն ժամանակահատվածում հանրապետությունում բենզինի եւ դիզելային վառելիքի գները մնացել են անփոփոխ, իսկ 2014թ. փետրվարին 2013թ. փետրվարի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 1.5% եւ 0.4%-ով:Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2014թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.5% նվազում:2014թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետության սպառողական շուկայում արձանագրված 1.2% գնանկումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.0% հավելաճով: Tweet Դիտում՝ 2644