Զարգացման Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկ առանց կանխավճարի
26.02.2014 | 13:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Զարգացման Հայկական Բանկ

Զարգացման Հայկական Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկ առանց կանխավճարի:
Բանկի վարչության նախագահ Կարեն Սարգսյանն այսօր ասել է, որ լրացուցիչ գրավի առկայության դեպքում բանկը հաճախորդին հնարավորություն է տալիս ձեռք բերել անշարժ գույք առանց կանխավճարի` ստանալով վարկ ձեռք բերվող անշարժ գույքի գնահատված արժեքի մինչեւ 100%-ի չափով, մինչեւ 20 տարի մարման ժամկետով:
Մեկ տարի պարտաճանաչ մարող վարկառուի տոկոսադրույքը բանկը կիջեցնի մինչև 1 % : Վարկառուի ընտանիքում երեխա ծնվելու դեպքում նրան տրվում է վարկի սպասարկման 6 ամիս արտոնյալ ժամանակ: Նորաստեղծ ընտանիքներին` կանխավճարի արտոնություն 5 %-ի չափով:
Բանկի ավանդատու կամ կորպորատիվ իրավաբանական անձանց վարկը տրամադրվում է 11-12% տոկոսադրույքով` ԱՄՆ դոլարի դեպքում եւ 10-11% ` եվրոյի դեպքում:
«Այն անձինք, ովքեր դրական վարկային պատմություն ունեն եւ բավարար անշարժ գույք, կարող են առանց եկամուտը հաստատող փաստաթղթի եւ առանց ապահովագրության ստանալ մինչեւ 10 մլն դրամ սպառողական վարկ` 7 տարի մարման ժամկետով»,-ասել է բանկի վարչության նախագահի տեղակալ Հովհաննես Նավասարդյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: