Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը գործարկել է կանխիկի մուտքագրման նոր ծառայություն

11.02.2014 | 18:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը գործարկել է  բանկոմատի միջոցով կանխիկի մուտքագրման նոր ծառայություն:

Այսուհետ հաճախորդները բանկի Տերյան 66 հասցեում տեղադրված բազմաֆունկցիոնալ բանկոմատի միջոցով կարող են կանխիկը մուտքագրել իրենց բանկային հաշվեհամարին, որն անմիջապես կարտացոլվի մնացորդի վրա:

Բանկոմատի այս ծառայությունը թույլ է տալիս մեկ գործարքով միանվագ մուտքագրել ցանկացած արժեքի մինչեւ  80 ՀՀ թղթադրամ՝ բացառությամբ 1999/2012 թվականներին թողարկված 5000 դրամ արժողության թղթադրամների, ինչպես նաեւ 100 000 թղթադրամների:

«Բանկը մշտապես ձգտում է բարելավել իր հաճախորդներին տրամադրվող առօրյա բանկային ծառայություններն ու սպասարկման որակը եւ  դա անում է նաեւ հայաստանյան շուկա նոր տեխնոլոգիաներ ներմուծելով: Կանխիկի մուտքագրման այս արագ եւ պարզ ծառայությունը կօգնի մեր հաճախորդներին խուսափել հերթերից, ժամանակ խնայել եւ հնարավորություն կընձեռի իրենց կանխիկ գործարքները ազատ կառավարել բանկի ոչ աշխատանքային ժամերին», - ասել է Էլչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը: 

Դիտում՝ 7437
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW