ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը խաղարկել է Nissan Micra ավտոմեքենան

11.02.2014 | 10:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի «Արմենիա» մասնաճյուղում կայացել է բանկի քարտապանների համար նախապես հայտարարված՝ Nissan Micra մակնիշի ավտոմեքենայի խաղարկությունը:

Խաղարկության հանդիսավոր արարողության ժամանակ հայտնի է դարձել ամենահաջողակ մասնակցի անունը՝ Nissan Micra ավտոմեքենայի բանալիները հանձնվեցին Արմեն Տեր-Գրիգորյանին:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն իր հաճախորդներին միշտապես ընձեռում է լայն հնարավորություն քայլել ժամանակին եւ քաղաքակիրթ կյանքին համընթաց, օգտվել բանկի կողմից տրամադրվող բազմաթիվ հնարավորություններից եւ առավելություններից, խրախուսում է շարունակել ակտիվ օգտագործել իրենց վճարային քարտերը առօրյա ծախսերն ու վճարումները կատարելիս», - նշված է հաղորդագրության մեջ:

Սկսած 2014թ. մարտի 1-ից բանկը հայտարարում է նոր խաղարկության մեկնարկը: Այս անգամ խաղարկվելու են 5 ուղեգրեր 2 անձի համար դեպի Եվրոպա:

Դիտում՝ 3952

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW