Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիշեցրել է, որ հունվարի 1-ից ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում վարչական վարույթն իրականացվում է պարզեցված կարգով՝ ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում եւ Ճանապարհային ոստիկանության շտեմարաններում առկա տեղեկատվության համադրության միջոցով: Բյուրոն նաեւ տեղեկացրել է, որ «տեխնիկական խնդիրների պատճառով, հնարավոր է, գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական ակտեր ստանան նաեւ որոշ սպառողներ, ովքեր բարեխղճորեն կատարել են ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրենց պարտականությունը եւ այդ առումով խախտում թույլ չեն տվել»: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն խնդրում է նկարագրված դեպքերում առաջացած հարցերի պարզաբանման համար դիմել՝- Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9), կամ զանգահարել (10) 56-45-88 հեռախոսահամարով, կամ՝ - ապահովագրական ընկերություն (դրա մասնաճյուղ, ապահովագրական գործակալին), որը կուղղի սպառողի վերաբերյալ տեղեկատվությունը եւ ինքնուրույն միջոցներ կձեռնարկի տուգանքն անվավեր ճանաչելու համար, կամ՝- Բյուրո (ք. Երևան, Հանրապետության 22, տարածք 2), կամ զանգահարել + 374 (10) 58-00-32 հեռախոսահամարով:«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն իր եւ ԱՊՊԱ համակարգում գործող մյուս կառույցների անունից հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար եւ վստահեցնում, որ ձեռնարկում է իրենից կախված բոլոր հնարավոր միջոցները՝ անճշտությունները հնարավորինս նվազագույնի հասցնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1812