Այսօր ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդում նիստում ներկայացվել են 2013 թ. ինը ամիսների ընդհանուր արդյունաբերական ցուցանիշները: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը զեկուցել է, որ 2013 թ. ՀՀ արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է 1 տրիլիոն 204.1 մլրդ դրամի արտադրանք, ինչը 2013 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.8 տոկոսով: Իրացվել է 1 տրիլիոն 214.4 մլրդ դրամի արտադրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրելով 8.3 տոկոս աճ, որից արտահանման ծավալը կազմել է 453 մլրդ դրամ: 2013 թ. ինը ամսվա կտրվածքով արտադրանքի իրացման եւ արտահանման ցուցանիշների աճ է արձանագրվել, մասնավորապես, հետեւյալ ոլորտներում՝- Դեղագործություն եւ բիոտեխնոլոգիաներ - իրացման թիրախային ծավալ՝ 12 մլն ԱՄՆ դոլար, փաստացի՝ 12.6 մլն ԱՄՆ դոլար, արտահանման թիրախային ծավալ՝ տարեկան 7 մլն ԱՄՆ դոլար, փաստացի՝ 9 ամսվա կտրվածքով՝ 6.7 մլն ԱՄՆ դոլար,- Կոնյակագործություն - իրացման ծավալը թիրախային՝ 5 տոկոսից աճել է փաստացի 14.9 տոկոսի, այսինքն՝ գերազանցել է ծրագրված ցուցանիշը շուրջ 10 տոկոսով, արտահանման թիրախային ծավալ՝ տարեկան 135 մլն ԱՄՆ դոլար, 9 ամսվա կտրվածքով փաստացի ցուցանիշ՝ 125.5 մլն ԱՄՆ դոլար: Դա նշանակում է, որ տարեկան կտրվածքով արտահանման ծավալի փաստացի ցուցանիշը կգերազանցի թիրախայինը,- Ոսկեգործություն – արտահանման թիրախային ծավալ՝ տարեկան 19.4 մլն ԱՄՆ դոլար, փաստացի ցուցանիշ՝ ինը ամսվա կտրվածքով 15.3 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում՝ առաջնային նպատակային շուկաներում ոսկեգործության արտադրանքի արտահանման ծավալի թիրախային ցուցանիշը եղել է 8.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ փաստացի կազմել է 8.6 մլն ԱՄՆ դոլար՝ 9 ամսվա կտրվածքով: Tweet Դիտում՝ 1809