Հաճախորդների սպասարկման գործընթացն առավել հարմարավետ դարձնելու նպատակով Յունիբանկը սկսել է վճարային տերմինալներ տեղադրել նաեւ առեւտրի կենտրոններում: Ինչպես հայտնել են բանկում, տերմինալների միջոցով հաճախորդները բանկային հաշվի համալրումն ու վարկի մարումը կարող են կատարել ինքնուրույն: Դրանք արդեն գործարկվել են բանկի մայրաքաղաքային եւ մարզային բոլոր 45 մասնաճյուղերում: Եվս երկու տերմինալներ տեղադրվել են «Վեգա» կենցաղային էլեկտրոնիկայի եւ էլեկտրատեխնիկայի երկու խանութներում: Վճարումը կատարելու համար անհրաժեշտ է ընտրել գործարքի տեսակը եւ հետեւել տերմինալի կողմից առաջարկվող քայլերի հերթականությանը: Հետագայում եւս Յունիբանկը կշարունակի տերմինալների տեղադրումն առեւտրի եւ հասարակական վայրերում: Tweet Դիտում՝ 5948