Ֆարմ Կրեդիտ Արմենիան մասնաճյուղ է բացել Աբովյանում

29.01.2014 | 12:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ-ն համալրել է իր մասնաճյուղերի ցանցը եւս մեկով. Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում բացվել է կազմակերպության «Կոտայք» մասնաճյուղը: Մասնաճյուղը գործում է ք. Աբովյան, Հատիսի 1/68 հասցեում, երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը 9-ից 18-ը:  

«Կոտայք»-ն ընկերության թվով 5-րդ մարզային մասնաճյուղն է: Նորաբաց մասնաճյուղն իր հաճախորդներին է առաջարկում Ֆարմ Կրեդիտ Արմենիայի մատուցած ծառայությունների ողջ փաթեթը՝ գյուղատնտեսական, ագրոբիզնեսի, ՓՄՁ վարկեր եւ լիզինգ:

«Ֆարմ Կրեդիտը մեծապես կարեւորում է մասնաճյուղերի բացումը Հայաստանի տարբեր մարզերում, քանի որ մասնաճյուղային ցանցը նպաստում է հաճախորդների համար ավելի հարմարավետ ծառայությունների մատուցմանը: Ֆարմ Կրեդիտ Արմենիան՝ հավատարիմ իր առաքելությանը, շարունակելու է բարելավել կյանքի պայմանները գյուղական համայնքներում՝ մատուցելով մատչելի ֆինանսավարկային ծառայություններ»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ:

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ն Հայաստանում գործող միակ կոոպերատիվ վարկային կառույցն է, որն իր իր գործունեությունը ծավալում է բացառապես ՀՀ մարզերում: Կազմակերպոթյունը հիմնադրվել է 2007 թ-ին 57 հայ ֆերմերների կողմից ԱՄՆ Գյուղդեպարտամենտի աջակցությամբ: Այժմ կոոպերատիվի անդամ-փայատերերի թիվը անցնում է 3300-ից: Հիմնական ծառայություններն են գյուղատնտեսական եւ մարզերում ՓՄՁ վարկերի տրամադրումը, ինչպես նաեւ գյուղատնտեսական տեխնիկայի եւ գյուղգործիքների լիզինգը:

2013 թ. վերջի դրությամբ, Ֆարմ Կրեդիտ Արմենիայի ակտիվները կազմել են 5,5 մլրդ դրամ, իսկ սեփական կապիտալը՝ 885 մլն դրամ:




Դիտում՝ 27299
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW