Կոնվերս Բանկի «Վանաձոր» մասնաճյուղը գործում է նոր հասցեում

24.01.2014 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նախօրեին կայացել է Կոնվերս Բանկի «Վանաձոր» մասնաճյուղի վերագործարկման արարողությունը: Այսուհետ մասնաճյուղը գործում է նոր` ք. Վանաձոր, Գրիգոր Լուսավորիչ 40 հասցեում:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Բանկում,  նոր մասնաճյուղը լավագույնս հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման ստանդարտներին, հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով եւ հմուտ անձնակազմով:

Ի տարբերություն նախկին պայմանների, այժմ արդեն իրավաբանական անձանց սպասարկումն առանձնացված է, ինչը հնարավորություն է տալիս տարանջատել հաճախորդներին ու նրանց կողմից իրականացվող գործարքները՝ իրականացնելով առավել արագ սպասարկում:

 «Նպատակ ունենալով անընդհատ կատարելագործել բանկ-հաճախորդ հարաբերությունները` Կոնվերս Բանկը մեծապես կարեւորում է ինչպես առաջարկվող պրոդուկտների, այնպես էլ իր մասնաճյուղերի պայմանների բարելավումը՝ ձգտելով ապահովել բարձր չափանիշներին համապատասխանություն եւ հաճախորդների սպասարկման համար առավել բարենպաստ եւ ժամանակակից պայմաններ: Այսպես, վերջին մեկ տարվա ընթացքում Կոնվերս Բանկը վերանորոգել ու վերագործարկել է թվով  4 մասնաճյուղ՝  4 քաղաքներում, ինչպես նաեւ բացել է 3 նոր մասնաճյուղ երեք տարբեր քաղաքներում, որից մեկը Երեւանում, երկուսը` մարզերում», - նշված է բանկի հաղորդագրության մեջ:

«Վանաձոր»-ից բացի քաղաքում գործում է Կոնվերս Բանկի ես մեկ՝ «Լոռի» մասնաճյուղը:

Դիտում՝ 4054
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW