2013 թ-ին արագ դրամական փոխանցումների համակարգի շուկայում ցուցաբերած ակտիվության արյունքներով MoneyGram ընկերությունը պարգեւատրել է ՎՏԲ-Հայաստան Բանկին «Էական աճի համար» դիպլոմով: Բանկը համագործակցում է MoneyGram դրամական փոխանցումների համակարգի հետ 2009 թ-ից: 2013-ի նոյեմբերի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը ապահովել է մոտ 10% աճ 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ:Բանկի հաճախորդները կարող են կատարել ԱՄՆ դոլարով դրամական փոխանցումներ MoneyGram համակարգով աշխարհի 200 երկրներ սակագներով` սկսած 1.3%, եւ ստանալ դրամական փոխանցումներ եվրոյով ու ԱՄՆ դոլարով: Նրանք կարող են նաեւ փոխարկել ստացած դրամական միջոցները արտոնյալ պայմաններով ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում:«Այս դիպլոմը ՎՏԲ-Հայաստան Բանկի կատարած աշխատանքի որակի հաստատումն է եւ մեր համագործակցության նշանակալիության խորհրդանիշը: 2013թ. ընթացքում բանկը ցուցաբերել է շարունակական աճ MoneyGram համակարգով կատարված փոխանցումների քանակով: Մենք գոհ ենք մեր համագործակցությունից եւ վստահ ենք, որ այն արդյունավետ կլինի նաեւ ապագայում»,- նշել ե ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: «Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերային հարաբերությունները եւ շնորհակալություն ենք հայտնում ՎՏԲ-Հայաստան Բանկին MoneyGram-ի ծառայությունների մատուցման բարձր որակի համար: Դա մասնաճյուղային լայն ցանցի հետ մեկտեղ թույլ է տվել բանկին շարունակել վստահ աճը եւ ավելացնել 2013թ. MoneyGram-ի հաճախորդների թիվը»,- ասել է Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում, Արեւելյան Եվրոպայում ու Իսրայելում MoneyGram-ի տարածաշրջանային տնօրեն Եվգենի Բուտյուգինը:ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաեւ դրամական փոխանցումների հետեւյալ համակարգերը` Avers, Unistream, «Быстрая почта, InterExpress, Intel Еxpress, Anelik, Ria Money Transfer: Tweet Դիտում՝ 4034