Երեւան: Մեդիամաքս: ԱՊՀ տարածքում Հայաստանն առաջին տեղն է զբաղեցնում գործազրկության ցուցանիշով:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին վկայում է ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության «Գործազրկության համաշխարհային միտումները 2014» (Global Unemployment trends 2014) զեկույցը: Զեկույցի համաձայն, 2013 թ.-ին Հայաստանում գործազրկությունը կազմել է 18,64 %: 2012 թ.-ին այն 17.3 % էր: «Ընդհանուր առմամբ, գործազրկության ցուցանիշն առավելապես բարձր է Կենտրոնական եւ Հարավ-Արեւելյան Եվրոպայում, քան ԱՊՀ տարածքում, որտեղ միանձնյա առաջատար է Հայաստանը»,- ասված է զեկույցում: Գործազրկության ցուցանիշով Հայաստանին զիջում են Վրաստանը`14.32 %, Ուզբեկստանը` 10.76 %, Տաջիկստանը` 10.76 %, Թուրքմենստանը 10.69%, Ղրղզստանը` 7.9 %: Կազմակերպության զեկույցի տվյալներով, Ադրբեջանում գործազրկության ցուցանիշը 5.54 % է: Tweet Դիտում՝ 4728