ՊԵԿ-ը Ֆիննախին առաջարկում է համատեղ եւ հետեւողական աշխատանք
21.01.2014 | 11:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատասխանել է Ֆինանսների նախարարության հայտարարությանը` ուղղված հունվարի 18-ին ՊԵԿ ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման եւ վճարման գործընթացներում արձանագրված խախտումների վերաբերյալ պարզաբանմանը:
«Պետական եկամուտների կոմիտեի կողմից պետբյուջե վերականգնված փաստացի 87 մլն դրամ գումարը համեմատելի չէ գործատուների հաշվարկներով ներկայացված թվերի հիման վրա փոխհատուցման ենթակա գումարների, հաշվարկների տեխնիկական անճշտությունների հետ: Հիշեցնենք, որ ՊԵԿ-ին ճշգրիտ հաշվարկներ ներկայացնելու պարտավորությունը կրում են գործատուները»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հայտարարության մեջ:
ՊԵԿ-ի պատասխանի համաձայն, «դեռեւս 2013թ. սեպտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարին մանրամասն պարզաբանում է ներկայացվել հիշատակված 584.7մլն դրամ հաշվարկի անճշտության պատճառների, այդ թվում` 2013թ. ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» նոր օրենքի կիրառման, աշխատողների անձնավորված հաշվառման պահանջներն արտացոլող ծրագիրը ողջ ծավալով գործարկելու, անաշխատունակության գումարների փոխհատուցման մեխանիզմները նոր իրողություններին համապատասխանեցնելու գործընթացի կատարելագործման մասին: Ընդ որում, 2013թ. երրորդ եռամսյակի ընթացքում անաշխատունակության նպաստների փոխհատուցման գումարներն ամբողջությամբ պակասեցվել են վերը նշված 584.7մլն դրամի չափով»:
Պատասխանում նշվում է նաեւ, որ համակարգային խնդրի բացահայտումն իրականացվել է ՊԵԿ-ում` ՀՀ ֆինանսների նախարարության եւ Կոմիտեի մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում:
«Այն հետեւանք էր «Եկամտային հարկի մասին» նոր օրենքի կիրարկման օբյեկտիվ դժվարությունների: Հետեւաբար, ՊԵԿ-ին քննադատելու փոխարեն տեղին կլիներ տարիներով չիրականացված, բայց 2013թ. իրականություն դարձած անձնավորված հաշվառման համակարգի կատարելագործման ուղղությամբ աշխատել համատեղ եւ հետեւողականորեն»,- ասված է ՊԵԿ հայտարարության մեջ:
Վերջին լուրեր
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: