2013-ը հաջող տարի էր ՀՀ գյուղատնտեսության համար, ասել է նախարարը

25.12.2013 | 13:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ասել է, որ 2013-ին գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է առաջընթաց:

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ 2013թ. հունվար-նոյեմբեր ամիսներին գյուղատնտեսական համախառն արտադրանքը կազմել է 857,4 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 6,1%-ով:

Ամփոփելով 2013-ին իրականացրած աշխատանքները, նախարարը տեղեկացրել է, որ 2011-2013թթ. գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններն ավելացել են 35 հազար հեկտարով, իսկ միայն 2013-ին` 14 հազար հեկտարով: Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը 2013-ին կազմել է 71%:

Նախարարի խոսքերով, 2013-ին անասնապահական մթերքի համատեղ արտադրությունը ավելի քան 7%-ով գերազանցել է 2012-ի մակարդակը:  

Պետական ծրագրերի արդյունքում 2013-ին կտրուկ ավելացել են հացահատիկային եւ հատիկաընդեղենային մշակաբույսերի արտադրության ծավալները, որոնք մոտ 20%-ով գերազանցում են նախորդ տարվա մակարդակը: Ցորենի դեպքում այդ ցուցանիշն ավելին է 26%-ով:

 “2013-ին հանրապետությունից արտահանվել է շուրջ 63 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, խաղող եւ կարտոֆիլ, ինչը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 56,8 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, այդ թվում 13 հազար տոննա ծիրան, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 47,5%-ով: Աճել են նաեւ խաղողի մթերման ծավալները, կազմելով 167,2 հազար տոննա”,- տեղեկացրել է նախարարը:  

2011թ. ապրիլի սկզբից մինչեւ 2013թ. սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում տնտեսվարողներին տրամադրվել է 49,4  մլրդ դրամի 57,9 հազար վարկ: Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ:

Խոսելով 2014-ի անելիքների մասին՝ նախարարը կարեւորել է հողային ռեսուրսների նպատակային եւ արդյունավետ օգտագործումը, ցանքատարածությունների ավելացումը, տնտեսվարման ձեւերի կատարելագործումը, ձկնաբուծությունում կիսափակ տեխնոլոգիայի ներդնումը, որը կհանգեցնի Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի խնայողաբար օգտագործմանը:

Նախարարը խոսել է նաեւ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման, կարկտապաշտպան ցանցաշերտերի կիրառման տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտության մասին:

Դիտում՝ 1369
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW