ՄՖԿ-ն եւ Սեւծովյան բանկը Յունիբանկին կտրամադրեն $ 10 մլն

20.12.2013 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) եւ Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկը (BSTDB) Յունիբանկին կհատկացնեն յուրաքանչյուրը $ 5 մլն:

Միջոցները կուղղվեն փոքր եւ միջին ձեռնարկատիրության երկարաժամկետ վարկավորմանը: ՓՄՁ-ների վարկավորման եւ ռիսկերի կառավարման գործընթացի բարելավման նպատակով IFC-ն Յունիբանկին կմատուցի նաեւ խորհրդատվական ծառայություններ:

IFC-ի եւ  BSTDB-ի նման միջազգային կազմակերպությունների ֆինանսավորման ծրագրերը  համահունչ են բանկի  ռազմավարությանը` դառնալու առավել շահավետ գործընկեր ՓՄՁ վարկառուների համար:

«Միջազգային կառույցների հետ համագործակցության շնորհիվ բանկը հնարավորություն կստանա ընդլայնելու բիզնես վարկավորման ծրագիրը` բարձրացնելով վարկային միջոցների հասանելիության մակարդակն ավելի մեծ թվով ձեռնարկատերերի համար: Վարկային միջոցները կուղղվեն ՓՄՁ-ների հետագա առաջխաղացմանը, ինչը կնպաստի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսության զարգացմանը», - ասել է Յունիբանկի վարչության նախագահ Վարդան Աթայանը:
 

Դիտում՝ 1999

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW