Սուրեն Հայրիյանը նոր ծրագրեր ունի, որոնք կներկայացնի նաեւ հայկական շուկայում

17.12.2013 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի նախկին նախագահ Սուրեն Հայրիյանը ստանձնել է ամերիկյան PriceFree Inc. ընկերության ղեկավարի պաշտոնը: Ընկերությունը ռուսաստանյան շուկայում կներկայացնի նույնանուն Ազգային անհատականացված դիսկոնտային համակարգը:

«Մենք սկսել ենք բիզնեսը Ռուսաստանում, սակայն կառուցում ենք այն միջազգայնացնելու հեռանկարով: Անկասկած, կաշխատենք նաեւ Հայաստանում» - Banks.am-ին ասել է Սուրեն Հայրիյանը:

Նրա խոսքերով, Հայաստանը կդառնա առաջին երկրներից մեկը, որտեղ կմեկնարկի նոր ծառայության առաջ մղելու գործընթացը: «Ռուսաստանում նախատեսում ենք գործարկել այն 2014 թ. առաջին եռամսյակում: Վստահ եմ, հեռու չէ այն օրը, երբ մեր հաճախորդները Հայաստանում եւս կդառնան PriceFree-ի քարտապաններ», - ասել է Սուրեն Հայրիյանը:

PriceFree վճարային սմարթ-քարտի օգնությամբ հաճախորդները հնարավորություն կունենան ավտոմատ կերպով զեղչեր ստանալ համակարգի գործընկեր հանդիսացող բազմաթիվ առեւտրային կետերում: Դրանից բացի, PriceFree-ի քարտապանները հնարավորություն կստանան օգտվելու PFM (personal finance management) օպցիայից, որը թույլ կտա հաճախորդներին օնլայն ռեժիմում տեսնել իրենց ծախսերը,  վերլուծել եւ դասակարգել դրանց հիմնական հոդվածները եւ զեղչերը:

Սուրեն Հայրիյանը թողել է «Յունիստրիմ»-ի նախագահի պաշտոնը այս տարվա սեպտեմբերին:

«Ըստ էության, դեռ մեկ տարի առաջ էի որոշել փոխել աշխատանքիս ոլորտը: Գործընկերոջս մոտ դիսկոնտային նախագծի գաղափար կար՝ այն ինձ անչափ հետաքրքիր թվաց: Մենք սկսեցինք բանակցել Ամերիկայում: Ամեն ինչ շատ հաջող ընթացավ: Եվ մենք սկսեցինք գործել այդ ուղղությամբ», - պատմել է Սուրեն Հայրիյանը:

PriceFree Inc. ընկերությունը գրանցված է ԱՄՆ-ում, գլխամասային գրասենյակը գտնվում է Պալո-Ալտոյում (Սիլիկոնյան հովիտ, ԱՄՆ): Սուրեն Հայրիյանը ընկերության նախագահն է, նրա մասնաբաժինը ընկերությունում կազմում է 50%:

«Մենք հասկացանք, որ շուկան հասունացել է նոր ծառայության համար, որն օգնում է ղեկավարել սեփական ֆինանսները: Այն նաեւ հնարավորություն կտա այլ կերպ դիտարկել վարկերը. չէ՞ որ դրանց անհրաժեշտությունը նվազում է, երբ մարդիկ ունենում են քիչ ծախսելու հնարավորություն», - եզրափակել է Սուրեն Հայրիյանը:

Սուրեն Հայրիյանը նոր ծրագրեր ունի, որոնք կներկայացնի նաեւ հայկական շուկայում

 

«Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի նախկին նախագահ Սուրեն Հայրիյանը ստանձնել է ամերիկյան PriceFree Inc. ընկերության ղեկավարի պաշտոնը: Ընկերությունը ռուսաստանյան շուկայում կներկայացնի նույնանուն Ազգային անհատականացված դիսկոնտային համակարգը:

 

«Մենք սկսել ենք բիզնեսը Ռուսաստանում, սակայն կառուցում ենք այն միջազգայնացնելու հեռանկարով: Անկասկած, կաշխատենք նաեւ Հայաստանում» - Banks.am-ին ասել է Սուրեն Հայրիյանը:

 

Նրա խոսքերով, Հայաստանը կդառնա առաջին երկրներից մեկը, որտեղ կմեկնարկի նոր ծառայության առաջ մղելու գործընթացը: «Ռուսաստանում նախատեսում ենք գործարկել այն 2014 թ. առաջին եռամսյակում: Վստահ եմ, հեռու չէ այն օրը, երբ մեր հաճախորդները Հայաստանում եւս կդառնան PriceFree-ի քարտապաններ», - ասել է

Սուրեն Հայրիյանը:

 

PriceFree վճարային սմարթ-քարտի օգնությամբ հաճախորդները հնարավորություն կունենան ավտոմատ կերպով զեղչեր ստանալ համակարգի գործընկեր հանդիսացող բազմաթիվ առեւտրային կետերում: Դրանից բացի, PriceFree-ի քարտապանները հնարավորություն կստանան օգտվելու PFM (personal finance management) օպցիայից, որը թույլ կտա հաճախորդներին օնլայն ռեժիմում տեսնել իրենց ծախսերը,  վերլուծել եւ դասակարգել դրանց հիմնական հոդվածները եւ զեղչերը:

 

Սուրեն Հայրիյանը թողել է «Յունիստրիմ»-ի նախագահի պաշտոնը այս տարվա սեպտեմբերին:

 

«Ըստ էության, դեռ մեկ տարի առաջ էի որոշել փոխել աշխատանքիս ոլորտը: Գործընկերոջս մոտ դիսկոնտային նախագծի գաղափար կար՝ այն ինձ անչափ հետաքրքիր թվաց: Մենք սկսեցինք բանակցել Ամերիկայում: Ամեն ինչ շատ հաջող ընթացավ: Եվ մենք սկսեցինք գործել այդ ուղղությամբ», - պատմել է Սուրեն Հայրիյանը:

 

PriceFree Inc. ընկերությունը գրանցված է ԱՄՆ-ում, գլխամասային գրասենյակը գտնվում է Պալո-Ալտոյում (Սիլիկոնյան հովիտ, ԱՄՆ): Սուրեն Հայրիյանը ընկերության նախագահն է, նրա մասնաբաժինը ընկերությունում կազմում է 50%:

 

«Մենք հասկացանք, որ շուկան հասունացել է նոր ծառայության համար, որն օգնում է ղեկավարել սեփական ֆինանսները: Այն նաեւ հնարավորություն կտա այլ կերպ դիտարկել վարկերը. չէ՞ որ դրանց անհրաժեշտությունը նվազում է, երբ մարդիկ ունենում են քիչ ծախսելու հնարավորություն», - եզրափակել է Սուրեն Հայրիյանը:

 

Դիտում՝ 11844
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW