ԿԲ-ն գրանցել է կենսաթոշակային հիմնադրամների ղեկավարներին
11.12.2013 | 11:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի որոշումներով գրանցվել են «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ ղեկավարները:
Ըստ ԿԲ լրատվական ծառայության հաղորդագրության, «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոններում գրանցվել են Ստեփան Գիշյանը, Կրիստիան Պիեր Նոյել Ռոմեիեն եւ Օլիվիե Անդրե Մարի Դեսնոսը: Ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցվել է Ֆիլիպ Կլոդ Ռուսոն:
Ընկերության հիմնադիրներն են ֆրանսիական «AMUNDI ASSET MANAGEMENT» ընկերությունը՝ 51% մասնակցությամբ եւ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը՝ 49% մասնակցությամբ: Իր հերթին ֆրանսիական «AMUNDI ASSET MANAGEMENT»-ի հիմնադիրներն են Crédit Agricole (75% մասնակցությամբ) եւ Société Générale (25% մասնակցությամբ) ընկերությունները: «AMUNDI ASSET MANAGEMENT»-ի կառավարման ներքո գտնվող ակտիվների ծավալը կազմում է շուրջ 1 տրլն ԱՄՆ դոլար: Ընկերությունը ներկայացված է 30 երկրներում: Հաճախորդների թիվը գերազանցում է 100 մլն-ը: Կառավարման ներքո գտնվող ակտիվների ծավալով ընկերությունը 1-ինն է Եվրոպայում եւ 9-րդն՝ աշխարհում:
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ խորհրդի անդամի պաշտոններում գրանցվել են Էռնստ Լյուդվիգ Դրայսսը, Անդրեաս Վիմմեռը, Մարտին Գրացը: Ընկերության վարչության նախագահի պաշտոնում գրանցվել է Արման Վարդանյանը:
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի հիմնադիրներն են C-QUADRAT INVESTMENT AG ընկերությունը՝ 74.9% մասնակցությամբ եւ Talanx Asset Management GmbH-ը՝ 25.1% մասնակցությամբ: C-QUADRAT INVESTMENT AG ավստրիական ակտիվների կառավարիչ է, որը 6 մլրդ ԱՄՆ դոլար է կառավարում 17 երկրներում: Talanx Asset Management GmbH-ն ակտիվների մեծությամբ երրորդ ապահովագրական խումբն է Գերմանիայում: Ակտիվները կազմում են շուրջ 180 մլրդ ԱՄՆ դոլար: Խումբը ներկայացված է 150 երկրներում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: