Հայաստանը դառնալու է այն հարթակը, որը հեշտացնելու է եվրոպական եւ եվրասիական շուկաների ինտեգրացումը, հայտարարել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:«Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու պարագայում մենք չենք խզում կապերը եվրոպական շուկայի հետ: Ընդհակառակը, շարունակելու ենք խրախուսել օտարերկրյա ներդրումները Հայաստանում: Հավատացեք, որ 2-3 տարի անց մենք ավելի շատ եվրոպական ներդրողներ կունենանք մեր երկրում»,- ասել է Ղազարյանը Երեւանում մեկնարկած Սեւծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդի վարչության 47-րդ նիստի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ղազարյանի խոսքերով, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը ինտեգրացիոն կամուրջ է հանդիսանալու երկու խոշոր տնտեսական միավորների` Եվրամիության եւ Եվրասիական միության միջեւ: 12 երկիր այս երկրի շրջանակներում արդեն 21 տարի է միասնական ծրագրեր են իրականացնում տրանսպորտի, առեւտրի, տուրիզմի, շինարարության ոլորտում: Նիստին ներկա 6 երկրների ներկայացուցիչներ քննարկել են ՍԾՏՀ գործարար խորհրդի գործունեության հաշվետվությունը, գործարար խորհրդի 2013 թվականի բյուջեն, ինչպես նաեւ 2014-2015 թվականների բյուջեի կանխատեսումները, ՍԾՏՀ գործարար խորհրդի անդամների կողմից տարեկան ներդրումները: Արսեն Ղազարյանի տեղեկացմամբ, փոխվելու է կառույցի կանոնադրությունը, որը կարգելի անդամ երկրներին միմյանց նկատմամբ տնտեսական սահմանափակումներ կիրառել: Tweet Դիտում՝ 1812