ԿԲ նախագահը ընդունել է ՎՏԲ Բանկի նախագահ Անդրեյ Կոստինին

03.12.2013 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը դեկտեմբերի 2-ին Երեւանում ընդունել է ռուսական ՎՏԲ Բանկի նախագահ-վարչության նախագահ Անդրեյ Կոստինին:

Կենտրոնական բանկի ղեկավարը կարեւորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներկայությունը, նշելով, որ այն ոչ միայն խթան է հայաստանյան ֆինանսական շուկայում նոր, ժամանակակից բանկային պրոդուկտների ներդրման համար, այլ նաեւ բանկային համակարգում մրցունակության պահպանման կարեւորագույն գործոն:

Արթուր Ջավադյանը նշել է, որ ՎՏԲ-Հայաստան բանկը բավականին լավ է ներկայացված Հայաստանում, ինչը թույլ է տալիս բանկի ծառայությունները հասանելի դարձնել հանրապետության ողջ տարածքում: Նա ընդգծել է, որ ՎՏԲ բանկն ակտիվ ներդրումային գործունեություն է ծավալում  Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում, ինչը հայաստանյան գործարար միջավայրի եւ տնտեսության զարգացման կարեւոր գործոններից մեկն է:

ՎՏԲ Բանկի նախագահ-վարչության նախագահը նշել է, որ բանկի ղեկավարության կողմից մշտապես մեծ նշանակություն է տրվում Հայաստանի ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներգրավվածության ակտիվացմանը: Անդրեյ Կոստինը գոհունակությամբ ընդգծել է, որ բանկը հաջողությամբ իրականացնում է հայաստանյան տնտեսության համար կարեւոր բիզնես-նախագծերի ֆինանսավորում եւ դիտարկում է այս շուկան որպես հեռանկարային:

Դիտում՝ 3137
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW