Քայլեր են ձեռնարկվում Հայաստանի զբոսաշրջային գրավչության բարձրացման համար

21.11.2013 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի մրցունակության բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ասել է, որ այս ծրագիրն ուղղված է ոլորտի կարգավորմանը՝ առաջիկա տարիներին առաջընթաց արձանագրման համար:

Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած «2013թ. Զբոսաշրջության մրցունակության զեկույցի», Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ 140 երկրների շարքում զբաղեցնում է 79-րդ տեղը:

Նախարարի կարծիքով, այդ ցուցանիշով Հայաստանը միջինից ցածր դիրք է զբաղեցնում: Նա նշել է, որ Հայաստանի հիմնական խնդիրներն են օդային փոխադրումների բարձր գինը եւ հյուրանոցային տեղերի պակասը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին ասել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Հայաստանի հյուրանոցային բիզնեսում ներդրումների խթանման ուղղությամբ:

Դիտում՝ 1315

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW