2014-ին ՀԲ-ն Հայաստանում 4-5% տնտեսական աճ է կանխատեսում

19.11.2013 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին այսօր կարծիք է հայտնել, որ 2014-ին Հայաստանում ՀՆԱ աճը կկազմի 4-5%:

Հենրի Քերալին նշել է, որ 2013-ի համար ՀԲ-ն Հայաստանում նախատեսել էր  3-4% տնտեսական աճ:

«Այս թվերին պետք է նայենք համաշխարհային տնտեսական աճի գնահատման համատեքստում, որը Արժույթի Միջազգային Հիմնադրամի տվյալներով կազմում է 2,9 %: Օրինակ Ռուսաստանում, որը բավական մեծ բնական ռեսուրսներ ունի, 2013-ի համար կանխատեսվում ենք 2,5% տնտեսական աճ»,-ասել է Հենրի Քերալին եւ նշել, որ Հայաստանի տնտեսական աճի վրա ազդում են մի շարք միջազգային գործոններ:

Նա նաեւ նշել է, որ տնտեսական աճի տեմպի զարգացման համար Հայաստանը պետք է բարելավի ներդրումային ու բիզնես միջավայրը:

Դիտում՝ 1465

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW