Բի-Դի-Օ Արմենիա-ն առաջարկում է անվճար խորհրդատվություն սոց. ուղղվածությամբ ընկերություններին

18.11.2013 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նշանավոր Բի-Դի-Օ ընկերությունների խումբն այս տարի տոնում է միջազգային ասպարեզում իր գործունեության 50 ամյակը: Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ աշխարհի 138 երկրում գործող խումբը հանդես է գալիս հաճելի անակնկալով:

«Բի-Դի-Օ Արմենիա» ՓԲԸ-ն սոցիալական ուղղվածությամբ ընկերություններին առաջարկում է 50 ժամ ընդհանուր ժամաքանակով անվճար խորհրդատվություն` իր կողմից առաջարկվող ծառայությունների շրջանակներում մինչեւ 2013 թվականի ավարտը:

Բի-Դի-Օ Արմենիան հանդես է գալիս նաեւ առաջարկներով, որոնք կարող են արժեքավոր լինել գործարար աշխարհի ներկայացուցիչների, պետական կառույցների, հետազոտական ընկերությունների, առանձին հետազոտողների, գիտնականների եւ այլ ընկերությունների եւ անհատների համար:

Մասնավորապես, Բի-Դի-Օ Արմենիան առաջարկում է օգտվել «BDO Compass» ծրագրային գործիքի լայնամասշտաբ հնարավորություններից:

Ներդրողների համար Բի-Դի-Օ Արմենիան հանդես է գալիս BDO Ambition Survey-ով, որը կարող է անհրաժեշտ ու կարեւոր տեղեկություններ տրամադրել աշխարհի տարբեր երկրների ներդրումային կլիմայի վերաբերյալ:

Դիտում՝ 1532
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai