Ամերիաբանկը բժիշկներին առաջարկում է քարտով վարկային գիծ` արտոնյալ պայմաններով: Մասնավորապես`վարկային գծի օգտագործման համար մինչեւ տարեվերջ տոկոսադրույք չի կիրառվում, եւ մինչեւ տարեվերջ քարտի սպասարկումն անվճար է: Փաթեթից կարող են օգտվել «Նաիրի», «Շենգավիթ», «Էրեբունի», «Նորք-Մարաշ», «Մալաթիա», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Ռաֆայել» բժշկական կենտրոնների, «Մարգարյան» հիվանդանոցի, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի, «Արաբկիր» բժշկական համալիրի, «Սուրբ Մարիամ» ընտանիքի առողջության կենտրոնի, «Իզմիրլյան» գիտա-բժշկական կենտրոնի, «Մեդեսի», «Մատիկյան» ստոմատոլոգիական կլինիկաների եւ այլ առողջապահական հաստատությունների բժիշկները:Արշավի շրջանակներում ներկայացված բժշկական հիմնարկությունների գլխավոր բժիշկներին, բաժանմունքների ղեկավարներին տրամադրվում է Visa/Master Platinum քարտ, որի վարկային գծի սահմանաչափը կազմում է մինչեւ 3 մլն ՀՀ դրամ, ոչ ղեկավար պաշտոններ զբաղեցնող, բայց գիտական կոչում ունեցող բժիշկներին տրամադրվում է Visa/Master Gold քարտ` մինչեւ 1 մլն ՀՀ դրամ վարկային գծի սահմանաչափով, իսկ մյուս բժիշկներին տրամադրվում է Visa/Master Standard քարտ` մինչեւ 500,000 ՀՀ դրամ վարկային գծի սահմանաչափով:Վարկային գիծը տրամադրվում է մինչեւ 36 ամիս ժամկետով: Tweet Դիտում՝ 2545