Ինեկոբանկը մշակել է հատուկ առաջարկ՝ նվիրված Խնայողությունների օրվան
31.10.2013 | 17:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ինեկոբանկ

Խնայողությունների համաշխարհային օրվա կապակցությամբ Ինեկոբանկը հանդես է եկել հատուկ առաջարկով:
Մասնավորապես, հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ինեկոբանկում ցանկացած ժամկետային ավանդ ներդնելու դեպքում ակցիայի մասնակիցներին անվճար կտրամադրվի «Ineco Online» ծառայությունը:
Ակցիային կարող են մասնակցել ինչպես առկա, այնպես էլ բանկի նոր ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները, որոնք կկնքեն նոր ավանդային պայմանագիր (բացառությամբ առկա ավանդային պայմանագրերի վերաձեւակերպումները):
Նշված ժամանակահատվածում «Ստանդարտ» ավանդատեսակը ներդնելու դեպքում հաճախորդները կարող են օգտվել նաեւ հետեւյալ արտոնություններից.
- տոկոսագումարների ամսական վճարման հնարավորություն` միեւնույն տոկոսադրույքով առանց նվազեցումների;
- ավանդի գումարի նվազագույն չափի իջեցում. ՀՀ դրամով ավանդի դեպքում՝ 5 000 դրամ, ԱՄՆ դոլարով ավանդի դեպքում՝ 10 ԱՄՆ դոլար, եվրոյով ավանդի դեպքում ՝ 10 եվրո;
- 6 ամսից ավել ժամկետով ավանդ ներդնելու դեպքում՝ 7-րդ ամսից սկսած ավանդային պայմանագիրը խզելիս կուտակված տոկոսագումարները չեն վերահաշվարկվում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: