Կայացել է «Պատասխանատու ֆինանսավորում Հայաստանում» թեմայով քննարկում

24.10.2013 | 12:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում այսօր կայացել է Գերմանիայի Խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի կազմակերպած` «Պատասխանատու ֆինանսավորումը» Հայաստանում թեմայով քննարկում, որին ներկա են եղել ՀՀ կենտրոնական բանկի եւ Գերմանական զարգացման բանկի (KfW) ներկայացուցիչներ, Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը:

KfW Հարավային Կովկասի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Լարս Օյերմանը նշել է, որ «պատասխանատու ֆինանսավորումը եւ ֆինանսական գրագիտությունը սպառողին ավելի հասանելի է դարձնում ֆինանսական ծառայությունները, ինչը կարող է երաշխիք հանդիսանալ ֆինանսական միջնորդության ավելացման համար»:  

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նկատել է, որ «պատասխանատու ֆինանսավորումն առաջին հերթին ենթադրում է ֆինանսական ծառայությունների բնագավառում սպառողների շահերի պաշտպանություն, ինչը մեծապես կարեւորվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից»:

Դեսպան Ռայներ Մորելի փոխանցմամբ, «պատասխանատու ֆինանսավորումը առաջնահերթություն է համարվում Եվրոպայում»:

Կոնֆերանսի բանախոսները կարեւորել են ֆինանսական կազմակերպությունների կողմից ամբողջական եւ ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը, ծառայությունների ոլորտին առնչվող ռիսկերի բացահայտումը եւ ֆինանսական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը սպառողների ֆինանսական կրթման ծրագրերին:

Քննարկումն անց է կացվել «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակներում:

Դիտում՝ 1817
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW