Բացվել է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագիրը

30.09.2013 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի բացումը` հոկտեմբերը հայտարարվել է անձնական ֆինանսներին նվիրված ամիս:  

Ծրագրի  նպատակն է՝ բնակչության ուշադրությունն ուղղել անձնական ֆինանսների «ճիշտ» կառավարմանը: Ֆինանսական կրթման մակարդակի բարձրացումը եւ անձնական ֆինանսների «ճիշտ» եւ գիտակից կառավարումը կարեւոր նախադրյալներ են ֆինանսական բարեկեցության եւ սոցիալական վիճակի բարելավման գործընթացում: Ծրագիրը կարեւոր է հատկապես մարզերի համար, որտեղ մարդիկ առավել քիչ են օգտվում ֆինանսական ծառայություններից:

«Իմ Ֆինանսների միամսյակ»-ին մասնակցում են ՀՀ կենտրոնական բանկը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, ԱՄՆ-ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը, Հայաստանի բանկերի, Վարկային կազմակերպությունների միությունները, Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիան, Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների ասոցիացիան, Ֆինանսական համակարգի հաշտարարը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, առեւտրային բանկերը, ապահովագրական ընկերությունները ու վարկային կազմակերպությունները:

Առեւտրային բանկերը, ապահովագրական ընկերությունները ու վարկային  կազմակերպությունները կկազմակերպեն բաց դռների տեղեկատվական օրեր, կներկայացնեն հատուկ ծառայություններ եւ կիրականացնեն մի շարք այլ միջոցառումներ:

«Իմ ֆինանսների միամսյակի» ընթացքում Երեւանում եւ մարզերում կիրականացվեն մի շարք տեղեկատվական եւ ուսուցողական միջոցառումներ՝ «Երազանքների պատի» կառուցում, բազմատեսակ մրցույթներ, հանդիպումներ ու սեմինարներ դպրոցներում ու համալսարաններում, ինտերակտիվ դասընթացներ:

Միամսյակը կեզրափակվի հոկտեմբերի 31-ին՝ միանալով Խնայողությունների միջազգային օրվան:

Միջոցառումներին եւ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է   www.abcfinance.am կայքում, ինչպես նաեւ համանուն Facebook-յան էջում:

Դիտում՝ 2653
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW