ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է Unistream փոխանցումների սահմանները

21.10.2013 | 11:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը ընդլայնել է Unistream համակարգով կատարվող փոխանցումների աշխարհագրությունը:

Այժմ ՎՏԲ-Հայաստան Բանկը Unistream համակարգով փոխանցումներ է իրականացնում դեպի Ալբանիա, Բուլղարիա, Վիետնամ, Լիտվա, Մոնղոլիա, Չեխիա, Մեծ Բրիտանիա եւ Իսրայել անհասցե ուղղություններով. հասցեատերը կարող է ստանալ փոխանցումը նշված երկրների ցանկացած տրամադրման կետում երեք արժույթով` ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով ու Եվրոյով:

Անհասցե փոխանցումներ կատարելիս բավական է նշել ստացողի տվյալները, փոխանցման գումարն ու արժույթը եւ երկիրը, որտեղ ստացողը կարող է ինքնուրույն ընտրել տրամադրման կետը:

Հնարավոր են փոխանցումներ նաեւ նշված երկրներից դեպի Հայաստան, իսկ ժամանակ խնայելու համար կարելի է օգտվել VTB Transfer ծառայությունից, որի միջոցով հնարավոր է ստանալ փոխանցումն առանց բանկ այցելելու: Այդ նպատակով պետք է ակտիվացնել VTB Transfer ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր տիպի քարտերի համար, զանգահարել 87-87 հեռախոսահամարով, հայտնել փոխանցման կոդը, եւ գումարը կփոխանցվի ստացողի քարտին առցանց, իրական ժամանակի ռեժիմում:

Փոխանցման համար գանձվող միջնորդավճարը կազմում է 1%-2,5%` կախված փոխանցման ուղղությունից:

«Մենք ձգտում ենք, որ մեր հաճախորդները վստահ լինեն, որ միշտ կարող են կատարել արագ եւ վստահելի փոխանցումներ իրենց նախընտրած ուղղությամբ: Մենք Հայաստանի մարզերի եւ այլ երկրների բնակիչներին հնարավորություն ենք տալիս օգտվելու «Յունիստրիմ» համակարգից` ընդլայնելով գումարի ուղարկման եւ ստացման ուղիները», - ասել է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:   

Դիտում՝ 3745

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW