Բի-Դի-Օ Արմենիան նշում է գործունեության 1-ամյակը

14.10.2013 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Բի-Դի-Օ Արմենիա» աուդիտորական ընկերությունը նշում է գործունեության 1-ամյակը: ԲԻ-ԴԻ-Օ-ն մուտք գործեց Հայաստան «Ամերիա Աուդիտ» ընկերության միջոցով, որն աշխատելով Հայաստանի շուկայում 1996 թ.-ից, հանդես եկավ նոր ապրանքանիշի ներքո` որպես Բի-Դի-Օ Արմենիա:

Բի-Դի-Օ Արմենիան, միավորելով միջազգային հարուստ փորձը եւ տեղի մասնագետների կարողությունները, մեկ տարվա ընթացքում ընդլայնել է գործունեության շրջանակները թե' Հայաստանում, թե' աշխարհի տարբեր երկրներում, ուր ներկայացված է ԲԻ-ԴԻ-Օ ընկերությունների ցանցը, որն այս տարի նշում է իր ձեւավորման 50-ամյակը:

Վերջին մեկ տարվա ընթացքում ԲԻ-ԴԻ-Օ-ն ընդլայնել է իր աշխարհագրական ներկայացվածությունը` ծառայություններ մատուցելով արդեն աշխարհի 138 երկրում: Այս տարի բարեհաջող ավարտվեց նաեւ ԲԻ-ԴԻ-Օ-ի եւ PKF նշանավոր աուդիտորական ընկերությունների խմբի միացման գործընթացը:

Բի-Դի-Օ Արմենիան ծառայություններ է մատուցում գործունեության ամենատարբեր ոլորտներում հանդես եկող առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպություններին, պետական հատվածի ընկերություններին, անհատ ձեռներեցներին:

Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունները ներկայցված են այստեղ:

Դիտում՝ 2396
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW