«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ տնօրինության նախագահ-գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը եւ «Համահայկական Բանկ» ԲԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:Հուշագրի շրջանակներում համագործակցության նպատակն է ընդարձակել ֆինանսավորման հնարավորություններն երկարաժամկետ ներդրումային ծրագրեր իրականացնող արտահանման միտված ձեռնարկությունների համար՝ առաջարկելով համաֆինանսավորման տարբեր փաթեթներ:Կողմերը կհամագործակցեն նաեւ ֆինանսավորման համատեղ հեռանկարների ուսումնասիրության ոլորտում: Բանկերի ղեկավարների փոխանցմամբ, համատեղ երկարաժամկետ ծրագրերի ֆինանսավորման արդյունքում լրացուցիչ հնարավորություն կընձեռվի հայրենական տնտեսության զարգացման, ինչպես նաեւ արտաքին շուկաներում տեղական ընկերությունների մրցունակության բարձրացման խթանման հարցում: Tweet Դիտում՝ 1643